
Մրգավանի դպրոցը հիմնադրվել է 1905 թ. (մեկամյա), 1908 թ. դարձել է երկամյա: Երկրորդ դպրոցը կառուցվել է 1930թ: Այն եղել է քառամյա, 1938 թ. դարձել է յոթնամյա, այնուհետև ութնամյա, միջնակարգ: Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1970 թվականին:
Մրգավանի միջնակարգ դպրոցն ունի երկու մասնաշենք` երկու և երեք հարկերով:Այն գտնվում է գյուղի կենտրոնում` Սբ. Հակոբ եկեղեցու և մշակույթի տան հարևանությամբ: Շենքի ընդհանուր մակերեսը 2853 մ2 է և նախատեսված է 640 աշակերտի համար: Ունի մեկ սպորտ դահլիճ: Դպրոցում կա համակարգչային դասարան, որը համալրված է ժամանակակից տեխնիկայով: Դպրոցամերձ տարածքի մակերեսը 11500 մ2 է. իսկ ուսումնաօժանդակ տարածքի մակերեսը 2500 մ2: Դպրոցն անվանակոչված չէ:
Տարբեր ժամանակներում դպրոցի տնօրեններ են եղել Խ. Բադալյանը, Ա. Եփրեմյանը, Ց. Հասրաթյանը, Ս. Ներսիսյանը, Վ. Բաբայանը, Գ. Գաբրիելյանը, Ս. Հարությունյանը (19761-1977թթ), Հ. Ղազարյանը (1978-1992թթ): Ներկայիս տնօրենն է Ս. Շահբազյանը:
Դպրոցը տվել է բազմաթիվ անվանի շրջանավարտներ` Հ. Բադալյանը, Մ. Գրիգորյանը, Գ. Մարգարյանը, Տ. Պետրոսյանը, Գ. Ավագյանը, Ն. Ավագյանը, Ռ. Հարությունյանը, Թ. Թադևոսյանը, Կ. Կոստանյանը և այլք:
2009-2010 ուստարում դպրոցի կոմպլեկտավորված 12 դասարաններում սովորում են 220 աշակերտներ: Դպրոցում դասավանդում են 24 ուսուցիչներ (19 բարձրագույն և 5 միջնակարգ կրթությամբ), վարչական աշխատողների թիվը 3-ն է, իսկ ուսումնաօժանդակ աշխատողներինը`13:
Գործող տնօրենն է Սարգիս Վաչիկի Շահբազյանը: